Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե շուտով Ռուսաստանի նախագահ Պուտինը կայցելի Բաքու: Էս հարցով դեռ որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, բայց մեր լրագրողներն արդեն սկսել են համեմատականներ անցկացնել Ռուսաստանի համար Հայաստանի և Ադրբեջանի կարևորության մասին: Թե բա տեսեք-տեսեք՝ Հայաստան չեկավ, Ադրբեջան է գնում: Արտյոմ Երկանյանն էլ «Շանթի» եթերով դարակազմիկ վերլուծություններ է կատարում՝ առանց մտածելու, որ նույն ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերն է «կերցնում» մեր լսարանին: Գոնե սպասեր` էտ այցն իսկապես կայանա, նոր խոսեր: Բայց չէ՝ երևի շատ էր պետք ցույց տալ, որ Իլհամ Ալիևն այ տենց մեծ դեմք ա, որ իրա վերընտրվելու համար նույնիսկ Պուտինն ա գալու Ադրբեջան: Ամոթ ա էլի: Մի քիչ էլ մեր հասարակության պահանջների մասին մտածեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayrenater045/posts/401635813276456
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել