Մեծ Եղեռնի կապակցությամբ Մակրոնն ու Թրյուդոն օրինակ գիտե՞ք՝ ինչի բան չասեցին կամ ինչպես ռուսները չայցելեցին Ծիծեռնակաբերդ՝ սպասում են քաղաքացու օրվան, որ «let՛s do pachik» անեն ու եռագույն գուլպաներ նվիրեն, իսկ ռուսը «վատն» ա՝ մենք մեր ձեռքով որ հանում ենք մեր աչքը, մի բերան չի զգուշացնում՝ կկուրանանք։ Դեռ Լավրովից նեղանա՞ք պիտի, նեղացեք ինքներդ ձեզանից ու ձեր ընտրություն՝ Նիկոլ վարչապետից։ Էլ չեմ ասում մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ՀՀ մի շարք «քաղաքականացված» դատավորների նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ իրականացվեն. հիմա կսկսեն աղաղակել ու կուրծք ծեծելով բողոքի նոտաներ հղել մեր ազնվագույն ու արդարադատության ջատագով «իրավապաշտպանները», որոնք լռել են թե՛ հեռախոսային արդարադատություն, թե՛ դատավորներին հրապարակային հաթաթաների, թե՛ դատավորների վնգստալու, թե՛ նրանցից ոմանց շինծու հետապնդումների ու թե՛ դատարանների շրջափակման առջև։

Ինչպիսին ղեկավարությունն է, նույնպիսին վերաբերմունք է պետության նկատմամբ. արժևորեք պետությունն ու թշնամին նույնիսկ հարգելու է ձեզ՝ գործիքը չի կարող հարգանք վայելել, այն միայն օգտագործվելու համար է՝ Տեր- Պետրոսյանը լավագույնս է ժամանակին սա բնութագրել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել