ԱՆՆԱխադեպ հայ-ռուսական հակասությունները՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, և գազային բանակցությունների շուրջ մշտապես կապված են միմյանց հետ։ Բայց գլխավոր խնդիրը, Նիկոլի ներկայությունն է և վաղ թե ուշ այդ ամենի համար ստիպված է լինելու պատասխան տալ հենց ինքը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը հստակ է՝ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խութեր կան և դրանք չեն կարող չանդրադառնալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա ընթացքի վրա և կարգավորման այդ տարրերի մեջ առկա է Արցախի Հանրապետության հարակից տարածքների վերադարձը` փուլային եղանակով:
Ահա թե ինչու ապրիլի 24-ին`Հայերի Ցեղասպանությունը հիշատակի օրը Մոսկվան լռեց, մինչդեռ ճանաչած ու չճանաչած, դաշնակից ու ոչ դաշնակից երկրների ղեկավարները, խորհրդարանականները, հասարակական-քաղաքական գործիչները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն ուղերձներ էին հղում Հայաստանին ու հայերին, բայց ոչ Նիկոլին:
Համոզված եմ, որ Նիկոլի օրոք բանակցային գործընթացի հաջող զարգացման հնարավորություն չկա։
Արցախը մեր միակ օրակարգն է: