Երեկ շատերիդ հուզած և քննարկման առարկա դարձած պապիկը վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով ուղեկցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Այս մասին գրառում էր կատարել վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Այս անընդունելի քայլից ցնծացիք, ուրախացաք, ոգևորվեցիք, կարեկցեցիք, որովհետև շարունակում եք սնվել այն էյֆորիայով և պոպուլիզմով, որով այս երկու տարիների ընթացքում կերակրվել եք։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համաձայն պարետատունն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը։ Համաձայն կառավարության՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման, ՀՀ ոստիկանությունը ներգրավված է որպես արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժ։
Պարերտի որոշմամբ Ծիծեռնակաբերդի մուտքի արգելաակումը հսկում էին հենց ոստիկանները, որոնք էլ ըստ էության պահպանելով օրենքն ու իրավական ռեժիմը թույլ չեին տվել այդ ծերունուն բարձրանալ հուշահամալիր։ Ընդամենը ժամեր անց, վարչապետը, վերազանցելով իր լիազորությունները և խախտելով արտակարգ դրության իրավական ռեժիմը հանձնարարում է մեկ այլ ոստիկանի, որպեսի անձին ուղեկցեն հուշահամալիր։
>> Դուք չեք ապրելու նորմալ կյանքով, քանի դեռ ողջունում եք օրենքի առջև բոլորի հավասարության խախտումը։
>> Դուք չեք ապրելու նորմալ կյանքով, քանի դեռ չեք սովորել հարգել օրենը, ոչ թե նրա համար, որ հարկադրանքի ուժ չկիրառեն, այլ նրա համար որ դուք այդքան իրավագիտակից եք։
>> Դուք չեք ապրելու նորմալ կյանքով, քանի դեռ էժանագին սցենարներն ու պաթետիկ էյֆորիան արված գործից գերադասելի է ձեզ համար։
Եվ ի վերջո, դուք չեք ապրելու նորմալ կյանքով, քանի դեռ ձեր ընկալման մեջ ցանկացած հաջողակ մարդ հանցագործ ճանապարհով է հասել իր ունեցածին, իսկ այդ հանցագործությունը ապացուցման կարիք չունի, որովհետև ձեզ բավարար է նրա ազատազրկված լինելը։
Այսքանը երկակի ստանդարտներով ու կարճամիտ իմ հասարակություն։