Մենք հաճախ ենք լսում «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը կյանքում, ֆիլմերում, գովազդներում կամ երգերում, և թվում է՝ այն կորցնում է իր նշանակությունն ու արժեքը: Ցանկանու՞մ եք Ձեր զգացմունքները յուրօրինակ կերպով արտահայտել: Ահա թե ինչպես են դա անում տարբեր ազգությունների ներկայացուցիչները:

Չինաստան

Սովորաբար չինուհիներին չի թույլատրվում իրենց զգացմունքների մասին արտահայտվել բաց ու ուղիղ եղանակով: Իրենց զգացմունքները բացահայտելու համար նրանք երիտասարդ տղաներին թաշկինակներ են տալիս, որոնցում կարող են թաքցրած լինել կա՛մ երկու փայտիկ, կա՛մ կծու պղպեղ: Սիրած տղաներին տալիս են փայտիկները, իսկ մերժման դեպքում՝ պղպեղ:

Ավստրիա

Ավստրիայի գյուղերից շատերում տհաճ սովորույթ է գործում: Պարելու ընթացքում աղջիկները թևատակերում խնձորներ են դնւմ: Եթե երիտասարդ տղան որոշում է իր զգացմունքներն արտահայտել որևէ աղջկա նկատմամբ, ապա պետք է պարից հետո ուտի նրա թևատակի խնձորը:

Իսպանիա

Իսպանիայի ինքնավար շրջան Կանտաբրիայում կա ավանդույթ. տղամարդիկ իրենց զգացմունքները կանանց նկատմամբ արտահայտում են բարձր գոռալով: Դա պետք է ոչ թե սովորական բղավոց լինի, այլ բարձր ու ճնշող ձայն:

Նիգերիա

Նիգերիայի Հանրապետության բնակիչները իրական նորաձևության ցուցադրություն են կազմակերպում, որպեսզի աղջիկները կարողաննան իրենց համար փեսացուներ ընտրել: Տղամարդիկ գեղեցիկ հագուստներ են հագնում, ելույթներ են նախապատրաստում ու դիմահարդարվում են: Այս փառատոնը կոչվում է Գերևոլ:

Շոտլանդիա

Մի ժամանակ շոտլանդացիները՝ ապացուցելու համար իրենց սերը, հարսանիքից մի օր առաջ պետք է պարտադիր հայտնվեին «աղբի անձրևի» տակ: Համարվում էր, որ եթե զույգը կարողանում էր այդ փորձությունը հաղթահարել, ապա ոչ մի խնդիր չէր կարողանա ունենալ ամուսնական կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել