Վատ, շատ վատ շարադրանք...
Այսօրվա խորհուրդն այնքան գեղեցիկ կարելի էր շարադրել նույն հարուստ անգլերենով։
Տեսեք, թե ինչ է գրել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը իր պաշտոնական թվիթերում։
On April 24, united we stand to remember our past, to celebrate 1.5 million lives and to prevent inhumane acts in the future.
Թարգմանաբար՝ Ապրիլի 24-ին մենք միավորվում ենք, որպեսզի հիշենք մեր անցյալը, տոնենք 1.5 միլիոն կյանքերն ու կանխենք ապագայում անմարդկային արարքները (գործողությունները)։
Հիմա հերթով:
- To remember our past, հիշենք մեր անցյալը, տպավորություն է, թե միայն ապրիլի 24-ին ենք հիշում, այնինչ ընդամենը մեկ բառ ավելացնելով՝ once more (մեկ անգամ ևս) ամբողջովին այլ իմաստ կտրվեր այս բառակապակցությանը:
- To celebrate 1.5 million lives - այստեղ անգամ մեկնաբանել չեմ կարող, մնում է ասել՝ լու՞րջ, հավաքվել եք, որ տոնե՞ք...
Անգլերենում կա գեղեցիկ բառ՝ commemorate (ոգեկոչել), իսկ celebrate (տոնել) բառն օգտագործելը պարզապես անընդունելի է... Տեսնես, անգլերենի դասախոսը, նույն ինքը՝ իշխանական խմբակցության ղեկավարն էլ է գտնում, որ celebrate բառն է ճիշտ...
- To prevent inhumane acts - կանխարգելել անմարդկային գործողություններ։ Ոչ, ոչ և էլի ոչ։ Ցեղասպանություն է եղել, Genocide, և ոչ՝ անմարդկային գործողություններ։
Ի դեպ, կուզեի հիշեցնել վարչապետին, որ 5 տարի առաջ Հայաստանը ստանձնեց ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված մի գործընթաց, որի շրջանակներում սկիզբ դրվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ամենամյա գլոբալ ֆորումների, 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև, և որպես դրա շարունակություն` կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր։
Թե բա՝ to celebrate 1.5 million lives...