Երևանի նախկին փոխոստիկանապետ

Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները կարող են իրենց շատ ապահով զգալ, զբոսնել, հանգստանալ, անհրաժեշտության դեպքում նույնիսկ ապրել և աշխատել…
Նրանց Հայաստանում ընդունում են ջերմորեն, հարգում և պատվում հարազատի նման: Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ սիրեն ռուսներին… Չէ՛, ի՞նչ եմ ասում, հակառակը` աշխարհի գրեթե բոլոր երկրներում ատում են ռուսներին: Ռուսներին չեն սիրում նույնիսկ իրենց ազգային ինքնավար հանրապետություններում: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում կարող են ավելի հանգիստ և ապահով զգալ, քան նույնիսկ հենց իրենց հայրենիքում:
Այս ամենը մի՞թե չեն գիտակցում Ռուսաստանի իշխանությունները, ՀՀ-ում ՌԴ դեսպանը, Ռուսաստանի տարբեր տրամաչափի չինովնիկները, քաղաքական-հասարակական գործիչները, մտավորականները:
Հայ-ռուս բարեկամությունը խորը ճաքեր է տվել ու հնարավոր է աստիճանաբար անդունդի վերաճի… Այն երկրները, որոնք տարիներ շարունակ ահավոր ջանքեր էին թափում և աստղաբաշխական գումարներ ծախսում այդ նպատակով, կարող են հրճվել` Ռուսաստանը կամավոր և հետևողականորեն ոչնչացնում է իր բարեկամության վերջին կղզյակը…
Դե’ ինչ, եթե ատում են բոլորը, ապա Հայաստանում էլ թող ատեն...
Ու ցավոք կատեն, եթե ռուսները շարունակեն մոռանալ, որ մենք իրենց ռազմավարական միակ նորմալ դաշնակիցն ենք` հատկապես Հարավային Կովկասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել