Անատոլ Ֆրանս, ֆրասիացի գրող, 1916
«Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է՝ թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»:
Ֆայեզ ալ Ղուսեին, արաբ հրապարակախոս, 1917
«Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները, որ ականատեսն ապրում է, երբ մտածում է այդ հերոսական և դժբախտ ազգի մասին: Նրա քաջությունն ու ոգին զարմացնում են աշխարհին: Ազգ, որ երեկ Օսմանյան Կայսրության ամենաեռանդուն և առաջադեմ ազգերից մեկն էր, հիշողություն է դառնում»:
Թեոդոր Ռուզվելտ, ԱՄՆ 26-րդ նախագահ, 1918
«Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է... ձախողում, որ հիմնովին առնչվելէ թուրքական սարսափների հետ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են»:
Հենրի Մորգենթաու, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան, 1919
«Երբ թուրքական իշխանությունները այդ տեղահանությունների կարգադրությունը տվեցին, նրանք տալիս էին ամբողջ ազգի սոսկ մահվան հրամանագիր: Նրանք սա լավ էին հասկանում, իրենց խոսկցությունների ժամանակ ոչ մի հատուկ փորձ չէին անում այդ փաստը թաքցնելու համար: Ես վստահ եմ, որ մարդկության ցեղի ամբողջ պատմությունը նման սարսափելի դրվագ չի պարունակում: Անցյալի մեծ ջարդերը և հալածանքները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են հայ ազգի 1915թ. չարչարանքների հետ» :
Ջիմի Քարթեր, ԱՄՆ 39-րդ նախագահ, 1978
«Ընդհանուր առմամբ աշխարհին հայտնի չէ, որ 1916 թվականին նախորդող տարիներին եղել է համաձայնեցված փորձ` բնաջնջելու ամբողջ հայ ժողովրդին, հավանաբար ամենամեծ ողբերգություններից մեկը, որ երբևէ պատահել է որևէ ազգի հետ: Եվ չեն էլ եղել որևիցե «նյուրեմբերգյան» դատավարություններ» :
Ջորջ Բուշ ավագ, ԱՄՆ 42-րդ նախագահ, 1990
«Մենք միանում ենք ամբողջ աշխարհի հայերին, քանի որ հիշում ենք Օսմանյան Կայսրության ղեկավարների ձեռքերով 1915 - 1923 թթ. կրած սարսափելի ջարդերը» :
Ջոն Էվանս, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան, 2005
«Այսօր ես կանվանեմ այն հայերի ցեղասպանություն: Կարծում եմ, որ մենք` ԱՄՆ-ի կառավարությունը, պարտական ենք ձեզ` մեր համաքաղաքացիներ, որ ավելի բացեիբաց և ազնիվ քննարկենք այս հարցը: Ես` որպես այս հարցը ուսումնասիրած անձնավորություն, կարող եմ ձեզ ասել՝ որևէ կասկած չունեմ այն հարցում, թե ինչ է եղել: Կարծում եմ, որ մեզ` ամերիկացիներիս համար անհարմար է այս դեպքում խաղալ բառերի հետ: Համոզված եմ, որ իրերն իրենց անուններով պետք է կոչել»:
Ուինսթոն Չերչիլ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ
«Որևէ կասկած չկա, որ այդ հանցագործությունը նախագծված ու իրականացված է եղել միայն քաղաքական շարժառիթներով» :



