Operativ.am-ը գրում է.
Իտալիայում կորոնավիրուսի զոհերի հարազատներն արդարություն են պահանջում: Նրանք իշխանությանը մեղադրում են պանդեմիայի սկզբում սխալներ կատարելու մեջ, հաղորդում է Guardian-ը:
Երկրի ավելի քան 45 000 բնակիչ ֆեյսբուքում միացել է NOI Denunceremo խմբին, որը ստեղծել է Լուկա Ֆուսկոն, ում հայրը մահացել է կորոնավիրուսի բարդացումից:
Խումբը հայտարարել է, որ մտադիր է հասնել ոչ թե ֆինանսական փոխհատուցում ստանալու, այլ պատասխանատվության ենթարկելու մահվան մեծ թվով դեպքերի համար մեղավորներին:
Իտալիայում կորոնավիրուսի բարդություններից մահացածների թիվը հասնում է 25 000-ի:
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=369447&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել