Medmedia.am-ը գրում է․

Աղավնաձորում մեկուսարանի բժշկական անձնակազմը շքեղ ծաղկեփնջերով է ճանապարհել տուն գնացող կանանց:   Ապրիլ 2-ին այս մասին փաստող տեսանյութ էր հրապարակել Աղավնաձորի մեկուսարանի բժշկականխարգելիչ միջոցառումների կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը: Իհարկե սեփական անձն ու գործունեությունը գովադելու մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն դրան զուգահեռ պետք չէ մոռանալ այն օղակի մասին, որը գիշեր-ցերեկ ապահովում է այն պացիենտների առողջությունը, ովքեր դառնում են փիառվելու հիմնական պատճառ ու առիթ: Փաստացի այս դեպքում բուժաշխատողներն էլ անուղղակի ձևով ոմանց համար դառնում են գովազդվելու գործիք:

Խոսքը նույն  մեկուսարանի բուժաշխատողների մասին է, ովքեր մեկ ամիս շարունակ հերթապահություն իրականացնելուց հետո, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վարձատրվել են ընդամենը 145 հազար դրամով: Պարգևավճարների շռայլ բաշխման ֆոնին, այս երևույթն իհարկե աններելի է նման կարևորություն և արժեք ունեցող աշխատողների նկատմամբ կիրառելու տեսանկյունից: Մեր ունեցած տեղեկություններով` Աղավնաձորի բուժաշխատողներն անգամ հերթապահությունից մեկուսարան վերադառնալուց հետո ստացել են մեկանգամյա սնունդ:

Հատկանշական է այն հանգմանքը, որ ըստ համացանցում տարածվող լուրերի, կարանտինի պատասխանատուները, այս դեպքում Նարեկ Վանեսյանը, ստանում են 5 միլիոն ՀՀ դրամ, իսկ իսկ շտապ օգնության բուժքույրը, ով անմիջապես շփվում է հիվանդների հետ, չունի համապատասխան պաշտպանիչ հագուստ, ստանում է 20 000 դրամ պարգևավճար։

Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչև 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով՝ Իջեւան բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել