Հայտարարելով, որ 2023թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 10-ը Ազգային ժողովի պատգամավորները ստացել են 0 դրամ պարգևավճար՝ ՔՊ-ի գլխավոր տնտեսագետ Թունյան Բաբոն կոչ է արել պարգևավճարների թեման այլևս չշահարկել: «Հասկացա՛նք, ուզում եք ամեն գնով մարդկանց վատ տրամադրել մեր դեմ, բայց չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է: Փոխե՛ք»,-մասնավորապես՝ գրել է իր ֆեյսբուքյան էջում Նիկոլի նորահայտ DJ-ը:
Բաբոն, փաստորեն, կարծում է, թե Նիկոլի հանրային ծայրահեղ ցածր վարկանիշը իրենց արատավորել փորձողների շնորհքն է: Այսինքն՝ տխմարաբար մտածում է, որ եթե մի քանի ամիս Սիմոնյան Ալենը պարգևավճար չի ստացել, ապա դա բավական է, որպեսզի հանրությունը ճիշտ հետևություներ անի ու իրենց է՛լ պորտաբույծ չհամարի, իսկ ընդդիմությունն էլ դադարի ամենամյա ռեժիմով բաբոների դիմակը պատռել:
Հարցը՝ թե ինչո՞ւ է ժլատ դարձել Նիկոլը պարգևավճարների բաշխման հարցում, կարելի է պարզաբանել հետևյալ կերպ. նա նախընտրում է հասցեական աշխտանքը յուրայիների հետ և այլևս չի ցանկանում, որ ՔՊ-ականների հետ միասին ընդդիմադիր պատգամավորներն էլ որոշակի նյութական դիվիդենտներ քաղելու հնարովորություն ունենան՝ անկախ նրանից՝ կվերցնեն այդ պարգևավճարները, թե հետ կվերադարձնեն բյուջե: Մյուս կողմից, իհարկե կա նաև փիառի հանգամանքը. ուզում են ցույց տալ, թե իբր գիտեն հարկատուների հաշվին կուտակվող փողերի արժեքն ու գինը:
Եվ ահա դրա քաղաքական կապիտալիզացիան էլ հանձնարարվել է Թունյան Բաբոյին, որը մի այնպիսի մուննաթային ոճի ստատուս է զետեղել,որ թվում է՝ ոչ թե Նիկոլի, այլ ասենք Լի Կուան Յուի քաղաքական ուժի ներկայացուցիչ է:
Պարգևավճար տան, թե՝ոչ, դրանից Հայաստանի թրքացման պրոցեսը կանգ չի առնելու, այնպես որ՝ պարգևավճարների լինել-չլինելու հարցից առաջ Բաբոն թող նախ ասի՝ երբ է նախատեսվում ՀՀ-ում ու Արցախում Մանաթի ներդրման գործընթաց սկսել, որ մարդիկ իմանան՝ ինչ տեսքով իրենց խնայողությունները պահեն, որ հետո փաստի առաջ չկանգնեն…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2078
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել