Ես ոչ մաթեմատիկայի գիտակ եմ, ոչ էլ բժշկության, բայց մի բան, այնուամենայնիվ, անվիճելի է. եթե վարակվողների քանակն օր օրի գերազանցում է ապաքինվածների քանակին, ուրեմն վարակի դեմ պայքարում, մեղմ ասած, առաջընթաց չկա։
Այդ իրավիճակին որքանո՞վ է համահունչ մի շարք սահմանափակումների վերացումը։
Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում։
Երբ ես գրառում արեցի սահմանափակումներն անհաշվենկատ իրականացնելու, մարդկանց տանը նստացնելու և սովի մատնելու անթույլատրելիության մասին, ով ասես, ամենավերջին վիրավորանքներով կեղծ էջերից դմփդմփացին, բա հիմա ինչու՞ են լռում էդ հրոսակները։
Թե՞ արդեն կարող ենք արձանագրել, որ այդ սահմանափակումներն էն գլխից էլ անիմաստ ու ինքնանպատակ են եղել, և արդյունքում դարձյալ տուժեց աշխատավարձով ապրող քաղաքացին, հպարտ, բայց խեղճ ու ընկճված քաղաքացին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=231113364776759&set=a.104031734151590&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել