Pastinfo.am-ը գրում է․

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառմանը, թե «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով բանկային գաղտնիքի ինստիտուտին վերջնական մահացու հարված է հասցվում, և նախագծի ընդունման հետևանքը լինելու է այն, որ բոլորն իրենց ֆինանսական միջոցները հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց:

«Պարոն Մարուքյանի ասածի մեջ որոշակի մասով ճշմարտություն կա, ազդեցությունը մի փոքր չափազանցված է, բայց նաև կարծում եմ, որ գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի ստանձնած բանկային գաղտնիքը բացելու պարտավորությունների շրջանակում մենք դեռևս անելիքներ ունենք»,-ասաց ՊԵԿ նախագահն ու տեղեկացրեց, որ ՊԵԿ-ն այսօր նոր հաղորդագրություն է տարածելու՝ տարընկալումներից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել