Նիկո՛լ։
Тебе уже свергнули?
Կարդացի հաղորդագրությունը, որում ասվում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամսիներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում:
Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:
Ստացվում է, որ Հայաստանում ով ուզի, կարող է ֆորս մաժոր հայտարարել կամ չեղարկել։
Ինչքան հասկանում եմ, ֆորս մաժորը կորոնավիրուսով էր պայմանավորված ու այն հայտարարել էր սուպերգենսեկ նիկոլը։
Հիմա ստացվում է, որ կորոնավիրուսի վտանգը վերացա՞վ։
Բոլոր հիմնարկներն աշխատու՞մ են։
Տեղաշարժի սահմանափալումներ էլ չկա՞ն։
Ու էդ բոլորը լավրովի հրամանով որոշել է ՀԾԿՀ-ն։
Էն, որը հլա դեռ 36%-ով գազի գինը պետք է թանկացնի՞։
Հը՞, Նիկոլ։
Այ տա, մի ձեն հանի, է։
Մի լայվ արա, ասա, որ դու էս իշխանատերը, ու պադեզդներում դրանց սաղին խփի։
Թե՞ ֆսյո տակի...
Ֆսյո տակի։
Ֆսյո տակի Լավրովից մրսում ես։
Ու էդպես էլ, չնայած սողալու տիտանական ջանքերին, պախան պուն չտվեց արքայից արքա տիտղոսը։
Մնացիր կես ճամփին։
Նորից գնա Հաց բերողի կամ Միայնակ Գայլի շիրիմներին այցելության։
Հաստատ կօգնի։



