Դիմում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով նախարար Արայիկ Հարությունյանին։
Դիմում եմ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին։
Դիմում եմ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետին, Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ղեկավարին։
Հայոց Ցեղասպանության 105րդ տարելիցի նախօրեին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ (նույնիսկ կասկածներ ունեմ, որ դպրոցի տնօրենն է) ոմն աշոտ հոխիկյան իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել։
Պարոնայք, նախորդ դարի սկզբում Հայերի հետ նման կերպ էին վարվում թուրքերը։ Եվ մենք մինչև հիմա #ՀիշումԵնք և #ՊահանջումԵնք։ Ումի՞ց ենք պահանջում։ Հայի տականք տեսակ էի՞ք փնտրում։ Խնդրեմ, ահավասիկ, նա սերունդ է կրթում։
Նման մարդիկ ոչ միայն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն։ Նման մարդիկ պետք է հասարակությունից մեկուսացվեն։
Դիմում եմ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությանը, ՀՀ Ոստիկանությանը, պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սույն անձնավորությանը ձեռբակալելու ուղղությամբ։
Խնդրում եմ ընկերներիս այս գրառման տակ նշել գրառման մեջ նշված անձանց, հրավիրել նրանց ուշադրութնունը։No photo description available.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել