Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու տարի իր գրեթե բոլոր մամուլի ասուլիներում ցնցող բացահայտումներ էր խոստանում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ՝ «ստրատեգիական կառույցի սեփականաշնորհումից» մինչև «դիզած միլիարդներ», հիմա պարզվում է՝ նրան մեղադրանք են առաջադրել հայտարարագրում եղավ տեխնիկական վրիպակի համար:

Երկու տարի բոլոր հնարավոր ու անհնար ստուգումներից հետո ծիծաղ հարուցող նման մեղադրանքի առաջադրումը հերթական անգամ ի ցույց է դնում այս իշխանության և դրա ղեկավարի սնանկությունը:

Այսքանից հետո ո՞նց չկարեկցես Նիկոլ Փաշինյանին ու նրա հրահանգների ձեռքը կրակն ընկած դատական համակարգին:

Կամ ո՞նց չշնորհավորես նախկին դեսպանին, որը մի ամբողջ իրավական համակարգի երկու տարվա ստուգումների արդյունքում այնքան անխոցելի է եղել, որ կառչել են հայտարարագրի վրիպակից: Սա իսկապես հպարտանալու առիթ է:

Ակնհայտ է, որ Նիկոլի իշխանությանը հաշված ամիսներ են մնացել, հետո գալու է պատասխաններ պահանջելու ու ստանալու ժանանակը:

Կից նյութն այստեղ՝ «Փնթի կարված գործ է, որն անհետևանք չի մնալու». պաշտպանը հաստատում է Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել