Մերի Մալոնը, ով առավել հայտնի է որպես «տիֆով վարակված Մերի», վստահ էր, որ լիովին առողջ է, սակայն նա կարանտինի մեջ է գտնվել ամբողջ 26 տարի :
Մերի Մալոնը ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 23-ին Իռլանդիայում, իսկ 1884 թ. արտագաղթել է ԱՄՆ : Նա Նյու Յորքի նահանգի հարուստ ընտանիքների տներում որպես խոհարար էր աշխատում : Իր երկշաբաթյա աշխատանքի ընթացքում՝ 1900 թ., Մամարոնեկ քաղաքում տարածվեց տիֆ հիվանդությունը : Մերին տեղափոխվեց Մանհեթեն և 1901 թ. այն ընտանիքի անդամները, որում նա աշխատում էր, հիվանդացան ջերմությամբ և լուծով : Ավելի ուշ Մերին աշխատանքի անցավ տեղի փաստաբանի մոտ, սակայն կրկին հեռացավ, երբ այդ փաստաբանի ընտանիքնի անդամները հիվանդացան տիֆով : Ուր որ գնում էր նա՝ հիվանդությունը հետապնդում էր նրան :
1906 թ. վերջում մի ընտանիք որոշեց աշխատանքի վերցնել որովայնային տիֆի հետազոտող Ջորջ Սոպերին : 1907 թ. հունիսի 15-ին Ամերիկյան բժշկական ասոցացիայի ամսագրում նա հրապարակեց սեփական ուսումնասիրության արդյունքները : Նա նշել էր, որ հենց Մերի Մալոնը կարող է լինել հիվանդության տարածման աղբյուրը :
Որոշ ժամանակ անց Սոպերն իմացավ, որ տիֆ է հայտնաբերվել Պարկ-ավենյուում գտնվող տներից մեկում : Երկու սպասավորներ հոսպիտալացվեցին, իսկ տանտիրոջ դուստրը մահացավ տիֆով : Տան խոհարարն այդ ժամանակ Մերին էր :
Ջորջը Մալոնին առաջարկեց ստուգում անցնել, որպեսզի պարզ դառնա՝ արդոք նա չէ՞ հիվանդությունը տարածողը : Սակայն աղջիկը կտրականապես մերժեց առաջարկը : Քանի որ Սոպերին չհաջողվեց ինքնուրույն համոզել Մերիին, նա իր ուսումնասիրությունը ներկայացրեց Նյու Յորքոի առղջապահության ստորաբաժանմանը : Որոշ ժամանակ անց Մերիի տուն այցելեցին մի բժիշկ ու հինգ ոստիկան : Նրանք բռնի կերպով Մերիին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ անալիզներ վերցրին : Պարզվեց, որ աղջկա լեղապարկում տիֆի բակտերիաներ կան : Մերիին առաջարկեցին հեռացնել լեղապարկը, սակայն նա հրաժարվեց, քանի որ չէր հավատում, որ հիվանդության կրող է հանդիսանում : Մալոնին կլինիկայում երեք տարի շարունակ կարանտինի մեջ պահեցին :
Ազատումից հետո Մերին աշխատանքի անցավ լվացքատանը, քանի որ խոստացել էր այլևս երբեք որպես խոհարար չաշխատել : Սակայն մի քանի տարի անց նա փոխեց իր անունը, դարձավ Մերի Բրաուն և անցավ իր նախկին աշխատանքին :
1915 թ. Նյու Յորքի Սլոան կանանց հիվանդանոցում որովայնային տիֆի տարածում սկսվեց. այդ հիվանդանոցում աշխատում էր Մերին : 25 մարդ վարակվեց, երկուսը մահացան : Ոստիկանությունը հայտնաբերեց Մալոնին և ձերբակալեց : Մերիին կրկին կարանտինի տակ առան, որտեղ նա մնաց մինչև կյանքի վերջը : 1938 թ. նոյեմբերի 11-ին 69 տարեկան հասակում ա մահացավ թոքաբորբից :



