Лавров: «продвижение к урегулированию на основе поэтапного подхода, предполагая на первом этапе решение наиболее актуальных проблем, освобождение ряда районов вокруг Нагорного Карабаха и разблокирование транспортных, экономических и прочих коммуникаций».
Ադրբեջանն էս թեզը ռեանիմացիայի ենթարկեց մոտ երկու տարի առաջ՝ տարածքներ տնտեսական և լոգիստիկ հնարավորությունների դիմաց, դրա մասին բազմաթիվ առիթներով խոսել եմ, կհիշեք։ Կարճ ասած՝ իրանք մեզ բլոկադայից հանում են, փոխարենը ստանում են ռազմավարական նշանակության տարածքներ․ սա ա մեխը։
Դա էր Ադրբեջանի առաջարկը, դա էին տարբեր մակարդակներով մեզ լսացնում շուրջ երկու տարի։ Մինչ այդ էլ այս առաջարկը պարբերաբար հայտնվում էր, բայց քանի որ համարվում էր ոչ արդյունավետ ճնշման տեսանկյունից, գերադասում էին սպառնալ պատերազմով, այսինքն՝ օգտագործել «հողեր անվտանգության դիմաց» թեզը։ Հիմա կրկին առաջարկում են փող։ Ու, ըստ Լավրովի, առաջարկն արդեն սեղանին ա ու վաղուց քննարկվում ա։
Կանխատեսեմ՝ ինչ ա լինելու սրանից հետո։ Ակտիվանալու են այստեղ խաղաղասիրական ծրագրերը, սկզբից զգուշորեն, հետո ավելի վստահ խոսելու են կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամից դուրս գալու տարբերակներից, որոնց մեջ պարտադիր պայման ա լինելու դեբլոկադան։ Բնակչությունն էդ տնտեսական ճգնաժամի հետևանքով սկսելու ա էդ դիսկուրսի մեջ ներքաշվել՝ էդ անմարդաբնակ չոլերը մեր ինչին են պետք, տվեք, սաղս լավ ապրենք, պատերազմ էլ չլինի, բանակի վրա էդքան չծախսենք։
Իսկ հետո լինելու ա պատերազմը...