Շվեդիայի գիտնականներին հաջողվել է աճեցնել մարդու աչքի ցանցաթաղանթի բջիջներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել կուրությունը բուժելու համար: Մասնագետները վստահեցնում են, որ փոխպատվաստումը կիրականացվի առանց մարդու օրգանիզմի կողմից մերժման ռիսկի:

Ցանցաթաղանթի բջիջները ստեղծվել են սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ: Գիտնականները CRISPR/Cas9 մեթոդով փոփոխել են գեները, ինչը թույլ է տվել բացառել բջիջների կողմից մերժման ռիսկը: Հետազոտության մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք կարդալ Stem Cell Reports և Nature Communications գիտական ամսագրերում:

Նման կերպ շվեդ գիտնականները պատրաստվում են բուժել տարեց մարդկանց մոտ առաջացած կուրությունը: Տեսողության կորստի առավել տարածված պատճառը մակուլոդեգեներացիան է: Այն ի հայտ է գալիս ֆոտոռեցեպտորների մահվան հետևանքով: Այդ ֆոտոռեցեպտորները ժամանակի ընթացքում դադարում են ստանալ սննդարար նյութեր, իսկ այդ նյութերի տեղափոխման համար պատասխանատու են RPE-բջիջները: Հենց այդ բջիջներն էլ արհեստականորեն աճեցրել են գիտնականները:

Տվյալ բջիջների փոխպատվաստման գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ հնարավոր է օրգանիզմի կողմից դրանք մերժում: Շատ երկար ժամանակ գիտնականները փորձում են վերստեղծել բջիջներ, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուր հիվանդի:

Կարոլինյան համալսարանի մասնագետների ստեղծած սաղմնային ցողունային բջիջները «թաքնվում են» մարդու իմունային համալսարանից, ինչի շնորհիվ էլ «արհեստական» ցանցաթաղանթի փոխպատվաստումը մերժում չի առաջացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել