Armlur.am-ը գրում է․

Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն՝ Մարգարիտա Գրիգորյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի պաշտոնանակությունը կարելի է ասել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար ևս շատ դրական է ընդունվել, ավելին «տոնական» տրամադրություն է իմքայլականների մոտ:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` իշխանությունների ներսում վաղուց էին սպասում, որ Գրիգորյանը մի օր կհեռանա Հանրային հեռուստաընկերությունից, քանի որ վերջինիս հետ նախկին իշխանությունների ժամանակ էլ «բախումներ» են ունեցել տարբեր հարցերի հետ կապված: Ու ըստ մեր աղբյուրների` վերջիններս սրտատրոփ սպասում էին ՀՀ վարչապետի որոշմանը այս հարցի հետ կապված, քանի որ Փաշինյանը ոչ մի կերպ Գրիգորյանի պաշտոնանկության մասին դիրքորոշոում չէր արտահայտում: Իսկ քանի որ արդեն Գրիգորյանի հեռանալը իրականություն է, բոլորը բարձրաձայնում են, որ Մարգարիտայի հեռանալը շատ լավ է ու դա վաղուց պետք է տեղի ունենար:

Ի դեպ նշենք, որ այս հարցի հետ կապված այսօր ՀՌԱՀ նիստ է հրավիրված, որտեղ էլ կընդունվի Մարգարիտա Գրիգորյանի «հեռանալու» դիմումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել