Օտար մշակույթը մշտապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում իր ինքնատիպությամբ, չնայած որ հաճախ տարօրինակ, երբեմն նաև անհասկանալի ու սարսափելի է լինում: Որպես օրինակ կարող ենք վերցնել ապատանի ցեղը, որը բազմամարդ չէ և հեռու է քաղաքակրթությունից: Ցեղի ներկայացուցիչներն ապրում են Հիմալայների հարավ-արևելքում: Նրանք չեն օգտվում փողից. գլխավոր արժեքը սնունդն է: Երկրպագում են Արեգակին ու Լուսնին, բրնձի դաշտերում գետնածածան տեսակի ձուկ են բուծում:

Հատուկ ուշադրության է արժանի ապատանիի գեղեցիկ սեռը. մինչ օրս այդ սեռի ներկայացուցիչները մեծ խցաններ են դնում քթանցքերի մեջ: Այդ «զարդը», իհարկե, անհասկանալի է և միաժամանակ բավականաչափ տարօրինակ բնույթ է կրում: 

Բանն այն է, որ մի ժամանակ հարևան ցեղերի տղամարդիկ պարբերաբար առևանգել են ապատանի ցեղի գեղեցիկ կանանց: Այս երևույթը կանխելու համար սկսեցին կանանց դեմքերին դաջվածքներ անել, իսկ քթանցքներում՝ խցաններ տեղադրել: Նման արտաքինով կանանց դժվար թե ցանկանային արևանգել:

Գործընթացը ցավոտ էր, սակայն, ըստ էության, նման էր այլ ցեղերի կանանց կողմից շուրթերի վրա սկավառակներ դնելուն: 12-13 տարեկանից սկսած աղջիկների քթանցքերի շառավղով ձողեր էին դնում, որոնց երկարությունը պարբերաբար երկարեցվում էր: Որոշ ժամանակ անց ձողերը հեռացվում էին և տեղադրվում էին խցանները: Դա ցավ ու անհարմարություն էր պատճառում, սակայն ցեղի ներկայացուցիչներին հանգստություն էր պատճառում. կանանց այլևս չէին առևանգում:

Խցաններ տեղադրում էին ընդհուպ մինչև XX դարի 70-ական թվականները, իսկ այսօր այս երևույթն արդեն բարբարոսական է համարվում: Չնայած այս ամենին՝ ապատանի ցեղի որշ տղամարդիկ դեռևս չեն հրաժարվում հին ավանդույթներից:

Ի դեպ, խցանները չեն փակում ամբողջ քթանցքը և չեն խանգարում շնչելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել