Արամ Կաթողիկոսի խոսքը իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին օգտագործել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ և խստագույնս պատժվեցին դրա համար։ Չնայած, կարծում եմ, Աստծո պատիժն ամենածանրն է լինելու նրանց համար՝ վերջում... Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կոչն ուղղված հակահայ տարրերին՝ չփորձել պատնեշներ ստեղծել ժողովրդի ու Եկեղեցու միջև, լավագույնս է արտահայտում այն փաստը, որ անգամ հոգևորականների շրջանակների համար որքան պարզ է սրանց իրական մոտիվը։

Ամոթ է, հազար ամոթ։ Դուք արժեքներ չունեք, հասկացանք։ Բայց իրոք այդքան ցածր եք, որ փորձում եք ստորագույն ձևով դուրս գալ Հայ Եկեղեցու դեմ։ Անաստվածներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել