Արամ Ա կաթողիկոսի կոչն ուղղված հակահայ տարրերին լավագույնս է արտահայտում այն փաստը, որ անգամ հոգևորականների շրջանակների համար որքան պարզ է սրանց իրական մոտիվը


15:27 , 19 ապրիլ, 2020

Արամ Կաթողիկոսի խոսքը իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին օգտագործել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ և խստագույնս պատժվեցին դրա համար։ Չնայած, կարծում եմ, Աստծո պատիժն ամենածանրն է լինելու նրանց համար՝ վերջում... Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կոչն ուղղված հակահայ տարրերին՝ չփորձել պատնեշներ ստեղծել ժողովրդի ու Եկեղեցու միջև, լավագույնս է արտահայտում այն փաստը, որ անգամ հոգևորականների շրջանակների համար որքան պարզ է սրանց իրական մոտիվը։

Ամոթ է, հազար ամոթ։ Դուք արժեքներ չունեք, հասկացանք։ Բայց իրոք այդքան ցածր եք, որ փորձում եք ստորագույն ձևով դուրս գալ Հայ Եկեղեցու դեմ։ Անաստվածներ։