Այսօր առավոտյան վարչապետի մամլո խոսնակ Մանե Գրիգորյանը պարզաբանումներով հանդես եկավ և շատ մատչելի բացահայտեց, որ տեղի ունեցածի մեղավորը Հանրային հեռուստաընկերությունն է, որը նույնիսկ վարչապետին տեղյակ չէր պահել, որ նա 15 րոպե էլ եթերում է՝ թեկուզ փորձնական... Ահա և վերջ... Հանգիստ նստեք տեղերդ. Փաշինյանը շատ արագ բացահայտեց մեղավորներին...
Ի դեպ, վարչապետի երկրպագուները պետք է նաև գիտենան և հասկանան, որ շատերի հետ հարաբերություններում շատ վաղուց "կարմիր գծերն անցած" Փաշինյանի վարչակարգը շատ զուր է հույսը դնում դիմացինի բարոյականության վրա, քանի որ Փաշինյանն ինքն է բազմիցս խախտել բարոյականության այդ կանոնները և հնարավորության դեպքում իր իսկ թիմի կոպտագույն սխալները բումերանգի պես հարվածում են նրան...
Վարչապետի մամլո խոսնակն իր պարզաբանման վերջում հայտնում է, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ... Նախ լավ կլինի վարչապետն իր կողմից բացահայտված մեղավորներին պատժի, իսկ հետո էլ ուրիշներից ինչ-որ բան ակնկալի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել