Տրանսպորտը վաղուց դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը : Առանց դրա մենք չեն պատկերացնում մեր առօրյան : Սակայն ոչ բոլոր երկրներում են ավտոմեքենաները, գնացքները, ավտոբուսներն ու ինքնաթիռները համարվում մի վայրից մյուսը հասնելու միակ միջոցները :

Ջրի վրայով շարժվող ավտոբուս

Ճանապարհորդությունները ընթացքում տեսարժան բոլոր վայրերը տեսնելու համար հաճախ հարկավոր  է լինում տրանսպորտի մի քանի տեսակ փոխել, սակայ հարմարավետ Hipp ավտոբուսը լուծել է այդ խնդիրը : Այն ամբողջապես արդարացնում է իր անվանումը՝ «Գետաձի» : Այս տրանսպորտային միջոցը հեշտությամբ կարողանում է տեղաշարժվել գետերով ու լճերով :

Զբոսաշրջիկները շատ են սիրում զբոսնել «Hippo»-ով, քանի որ ոչինչ չի կարող փոխարինել ավտոբուսին, որը վարում է և՛ ցամաքի, և՛ ջրի վրայով : Կանգառներում մարդկանց անգամ թույլատրում են դուրս գալ և լողալ : «Hippo»-ում տեղավորվում է 40 մարդ, սակայն դրանից օգտվել հնարավոր է միայն տաք եղանակին :

Սահնակ-զամբյուղ

Եթե սիրում եք սահնակ քշել, սակայն տանել չեք կարողանում ցուրտը, ապա պետք է այցելեք Տոբոգան գյուղ : Այս գյուղի բնակիչները նախկինում խնդիրներ են ունեցել մոտակա քաղաքներ հասնելիս, քանի որ ճանապարհը երկար ու դժվար է եղել : Սակայն հնարամիտ գյուղացիները գտել են լուծումը. նրանք սկսել են տեղաշարժվել զամբյուղներով, որոնք ինքնուրույն էին պատրաստում : «Ղեկին» կարող է նստել միանգամից երկու մարդ : Վարորդները հաստ կոշիկներ պետք է հագնեն, քանի որ «սահմանկ-զամբյուղը» կանգնեցնել հնարավոր է միայն կոշիկների օգնությամբ :

Փողոցային վերելակ

Վերելակներ տեսնել կարող ենք միայն բարձրահարկ կառույցներում, սակայն դժվար թե փողոցում : Սակայն, փաստորեն, նման երևույթ ևս գոյություն ունի Պորտուգալիայի Լիսաբոն աղաքի փողոցներում : Վերելակն իրար է միացնում քաղաքի երկու շրջաններն ու կարող է տեղափոխել միանգամից մինչև 20 մարդու :

Հետաքրիրն այն է, որ այն կառուցվել է դեռևս 100 տարի առաջ և աշխատել է շոգեշարժիչի օգնությամբ : Իհարկե, այժմ այն վերակառուցվել է :

Ավտոմատ տաքսի

Եթե ցանկանում եք ապագայի տրանսպորտ տեսնել, ապա պետք է Լոնդոն այցելեք : Այնտեղ գործում է անձնական ավտոմատ տրանսպորտ (Personal Rapid Transit) : Տեխնիկայի այդ հրաշքը խցի տեսք ունի, որը մարդկանց տեղափոխում է առանց վարորդի : Դրանք միացված են ընդհանուր ցանցին և գտնվում են որոշ կայարաններում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել