Operativ.am-ը գրում է.
Համաշխարհային տնտեսությունը ոչ լիարժեք կարող է վերականգնվել 2021 թվականի վերջին: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատխը:
Ավելի վաղ ԱՄՀ-ն նվազեցրել է տնտեսական կանխատեսումը: Ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսությունն այս տարի կկրճատվի 3%-ով, իսկ հաջորդ տարի կաճի 5,8%-ով:
«2021 թվականին կանխատեսվում է վերականգնում 5,8%-ի մակարդակով, սակայն դա մասնակի վերականգնում է: Եթե համեմատենք ներկայիս իրավիճակը 2008-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետ, մասշտաբներն ավելի մեծ են»,-ասել է Գոպինատխը CNBC-ին տված հարցազրույցում:
«Մենք ամենից շատ մտահոգվում ենք զարգացող տնտեսություն ունեցող երկրների համար, որոնք ավելի քիչ ֆիսկալ տարածք ունեն, եւ ես կարծում եմ, որ նրանք ավելի կոշտ դրության մեջ են գտնվում»,-հավելել է նա: