Դատելով լրահոսից՝ ենթադրում եմ, որ ՀՀ Առողջապահության նախարարի կողմից տարածված այս տեսահոլովակը ծառայել է իր «նպատակին»։

Բոլորը գրում են այն մասին, որ Երևանի փողոցներում կրկին մարդկանց բազմություն կա, որ մեքենաների խցանումներ կան։

Երբ մարդիկ իրենց անհամաձայնությունն են հայտնում այս կամ այն պաշտոնյայի արած արտահայտություններին, ձեռնարկած քայլերին, դա չի նշանակում, որ կարծիք արտահայտողն անպայման անձնական խնդիր ունի այդ պաշտոնյայի հետ։ Մարդիկ պարզապես ունենում են խելք, ունենում են մտածելու և վերլուծելու ունակություն։
Կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում Արսեն Թորոսյանն արդեն բազմիցս աչքի է ընկել համավարակի և նրա լրջության վերաբերյալ հանրությանն ապակողմնորոշող քայլերով։ Եվ այս ընթացքումն ինքն էլ հասցրել է խոստովանել, որ համավարակի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից։ Էլ ի՞նչ կարող է անել Արսեն Թորոսյանը վիճակն էլ ավելի վատացնելու համար։

Արսեն Թորոսյանը դեռ շարունակում է գլխավորել առողջապահական ոլորտը, ստանալ նախարարի աշխատավարձ և պարգևատրվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել