Իդրամն իր արագ ու նորարար լուծումներով թե՛ իր հաճախորդների, թե՛ գործընկերների կողքին է։

Չնայած համաճարակային իրավիճակին, որը հատկապես սպասարկման ոլորտում գործող բիզնեսներին լուրջ մարտահրավեր է նետում, ընկերությունները գործունեության նոր ուղիներ են փնտրում։ Իդրամն էլ առաջարկում է այդ ուղիներից ամենաարդյունավետը։

Որպես հայկական շուկայում անհպում վճարումների ներդրման և զարգացման առաջամարտիկ՝ Իդրամը բիզնեսներին կոչ է անում տեղափոխվել զարգացման նոր փուլ՝ կիրառելով ընկերության կողմից առաջարկվող անհպում վճարման տեխնոլոգիական զանազան լուծումները։

1․ Եթե ձեր բիզնեսը զբաղվում է սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության իրերի և պարագաների վաճառքով, դրանց համար վճարումներ ընդունելու ամենաանվտանգ և արագ տարբերակը QR և NFC տեխնոլոգիաներով անհպում վճարումներն են։ Իդրամն այսօր ապահովում է ավելի քան 2000 կետերի ծածկույթ, և գործընկերների թիվն օրեցօր ավելանում է։

2․ Ձեր առցանց խանութում կարող եք ինտեգրել Իդրամով վճարման եղանակը՝ այսպիսով ապահովելով պոտենցիալ գնորդների մեծ հոսք, քանի որ Իդրամն այսօր շուկայում առաջատար է իր հաճախորդների քանակով և անհպում վճարումների տրամադրած լուծումներով։

3․ Առցանց անկանխիկ վճարում կարող եք ընդունել նույնիսկ այն դեպքում, երբ չունեք օնլայն խանութ կամ վաճառքի ծրագիր։ Պարզապես ձեր ընկերության կայքերում և սոցմեդիա էջերում հարկավոր է տեղադրել Իդրամի տրամադրած QR կոդը, որը Idram հավելվածով սկանավորելուց հետո հաճախորդը մուտքագրում է վճարման ենթակա գումարը և հեշտությամբ վճարում՝ ավարտելով օնլայն գնումը։

4․ Եթե հաճախորդը ցանկանում է վճարել առաքման պահին, ապա Իդրամը նաև դա է ապահովում գործընկերների համար։ Պարզապես առաքիչն իր մոտ առկա Idram partner հավելվածում պետք է մուտքագրի վճարման ենթակա գումարի չափը և գեներացնի QR կոդ, իսկ հաճախորդն իր հերթին սկանավորի QR-ը և կատարի վճարումը։ Սա ևս մեկ հնարավորություն է հաճախորդի համար լիովին անվտանգ և անհպում վճարում ապահովելու համար հաճախորդին հարմար վայրում։

Եթե դուք ցանկանում եք հավելյալ խրախուսել ներկայիս և ապագա նոր հաճախորդներին, ապա Իդրամի լոյալության հարթակը թույլ է տալիս գործընկերներին կիրառել և ճկուն կառավարել cashback քաղաքականություն՝ ըստ ժամերի, տեսականու, գումարի և այլն։ Հաճախորդներն անհպում վճարումներ իրականացնելիս ստանում են գումարի ակնթարթային վերադարձ իրենց Իդրամ հաշվին։ Այս լուծումը հաշված րոպեների ընթացքում կարելի է տեղադրել ձեր դրամարկղի համակարգչի վրա և բարձրացնել հաճախորդների հավատարմությունը։ Արդեն քեշբեք տրամադրող գործընկերներին ծանոթացեք այստեղ։

Այսպիսով, Իդրամն առաջարկում է բոլոր հնարավոր լուծումները նույնիսկ արտակարգ դրության պայմաններում բիզնեսի շարունակականությունն ապահովելու և այն զարգացնելու համար։ Հաճախորդներին էլ մնում է ներբեռնել հավելվածի թարմացված տարբերակը App Store-ից և Google Play-ից և օգտվել անհպում վճարման եղանակներից։

Առաջարկված լուծումները ձեր բիզնեսում կիրառելու համար Իդրամի գործընկերների տեխնիկական սպասարկման թիմը պատրաստ է իրականացնել խորհրդատվություն և պատասխանել Ձեր հարցերին։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել 060 707 700 հեռախոսահամարով կամ [email protected] էլփոստի միջոցով ամեն օր՝ ժամը 09։30-00։30-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել