Ամանորը համարվում է լավագույն ժամանակահատվածը, երբ ընկերություններn իրենց բրենդի իմիջը բարձրացնելու համար նկարում են էմոցիոնալ ու բարի գովազդային հոլովակներ, բայց քչերը գիտեն, որ ամանորյա գովազդները ամենաթանկն են։
Համաշխարհային ընկերությունները 1 միլիոն դոլարից ավել գումար են ծախսում այդպիսի գովազդների համար։ Հայաստանի գովազդային շուկան սկսել է զարգանալ, քանի որ ընկերությունները սկսել են ոչ թե հայտնի դեմքեր վերցնել գովազդների համար, այլ անհայտ, բայց տաղանդավոր: Իսկ մնացած գումարը, որը պետք է տրվեր դերասանին (գումարը կարող է հասնել մինչև 8.000.000 դրամ) ծախսում են կադրի որակի և սցենարի վրա:
Մենք ընտրել ենք 3 գովազդային հոլովակներ, որոնք լավ իմաստով զարմացրեցին այս Ամանորին:
Այս Ամանորին բանկերը շատ պասիվ գտնվեցին գովազդային շուկայում: Կարելի է ասել միակ ամանորյա գովազդը նկարեց Ամերիա բանկը: Շեշտը դրված էր «Տոնածառ ջան, տոնածառ» երգի քավերի վրա, որը հիասքանչ կատարում էին Տավուշի երգչախմբի երեխաները: Մի քանի անգամ նայելուց հետո սկսում էիր ակամայից մտքում կրկնել երգի բառերը:
Team տելեկոմի գովազդի հիմքում ընկած էր ընկերությունը և ընկերոջը նեղված ժամանակ չթողնելու և ուրախացնելու գաղափարը: Հոլովակը դիտելուց ուզում ես իրականում այդպիսի ընկերներ ունենալ, ովքեր քեզ նման նվերներ կգնեն: Տեխնիկական առումով նկարված էր որակով և լավ օպերատորական աշխատանքով:
Եվ այն գովազդը, որն ամենաշատը զարմացրեց իր կրեատիվությամբ Murakami City-ի գովազդն էր: Նկարահանողները չէին վախեցել դուրս գալ շաբլոնից և նկարել էին սև հումորով ու շատ էմոցիոնալ գովազդ, որը նայելուց հետո կարող էր երկակի զգացողություն առաջանալ. կամ չափազանց տխրել, կամ բարձր ծիծաղել սև հումորի վրա։ Գովազդը դիտելուց հետո ցանկանում ես հրաժարվել կենդանիներ ուտելուց: Բացի գեղեցիկ կադրից, զարմացրեց նաև դերասանների խաղը, որոնց իրոք հավատում էիր։