Բոլոր երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում իշխանությունները COVID-19 տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով խորհուրդ են տալիս մարդկանց բոլոր տեղերում պահպանել սոցիալական հեռավորություն․ այդ կերպ նվազեցվում է մարդկանց միջև հնարավոր սերտ շփումը` թեթևացնելով առողջապահական ծառայությունների վրա ընկած բեռը: Տեսանելի վայրերում դրանք ուղեկցվում են նաև գովազդներով կամ գծանշում-նշաններով: Այնուամենայնիվ, նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու նպատակով սուպերմարկետներ (փակ տարածք) այցելած մարդկանց բազմաթիվ հերթեր ու կուտակումներ են գոյանում:
Առաջարկում եմ` համապատասխան կառույցներին հանձնարարեք, որ հերթերը (սոցիալական համապատասխան հեռավորություն պահպանելով) պաշտպանվեն ոչ թե միայն սուպերմարկետների ներսում (փակ տարածք), այլ նաև դրսում, բացի այդ` առնվազն փակ տարածքում բարձրախոսներով նշված կարգի մասին պարբերաբար հիշեցնեն այցելուներին, քանի որ այցելուի դիտողությունը մեկ այլ այցելու շատ ցավագին է ընդունում: