1in.am-ը գրում է.
Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Նիկոլայ Սարկիսովը: Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա»-ն:
45-ամյա Սարկիսովը ծնվել է Մոսկվայում, տարբեր տարիներին աշխատել է որպես հաշվապահ, տեսուչ, տնտեսագետ՝ գունավոր մետաղների առևտրով զբաղվող Avicenna ընկերությունում, ապա նույն պաշտոնն է զբաղեցրել The Constant ընկերությունում:
1995թ.-ին աշխատանքի է անցել ՌԵՍՈ-Գարանտիա ապահովագրական ընկերությունում, նախ որպես ընկերության ապահովագրական վարչության տնօրեն, ապա՝ ընկերության փոխնախագահ, հետո դարձել ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
2000 թվականին ավարտել է Կառավարման պետական ակադեմիայի մենեջմենթի բաժինը: Ամուսնացած է, ունի վեց երեխա:
Իսկ Forbes ամսագրի ռուսաստանյան տարբերակի տվյալներով, Ռուսաստանցի հայտնի գործարարի կարողությունը գնահատվում է 1.35 մլրդ. դոլար:
Սարկիսովը նաև հայտնի է Հայաստանում և Արցախում բարեգործական մեծ նախաձեռնություններով։



