Operativ.am-ը գրում է.
Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված համաներման շրջանակում ազատ է արձակվել հայտնի մաֆիոզ Ալատտին Չակիջին, հաղորդում է Artı Gerçek-ը:
Նա դատապարտվել էր հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար:
Նա հայտնի քրեական հեղինակություն էր 1980-ականներին, 1995 թվականին նրան մեղադրանք էր առաջադրվել իր կնոջ սպանությունը պատվիրելու եւ դրանից հետո փախուստի դիմելու համար:
Ավելի վաղ կորոնավիրուսի հետ կապված Թուրքիայի խորհրդարանը որոշում է ընդունել ազատ արձակել մոտ 90 000 կալանավորի:
Ընդդիմադիրները դեմ են հանդես եկել:
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=368404&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել