Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ստացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ ՔԿ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, թե 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Արմեն Ամիրյանը

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր, որ մամուլից է տեղեկացել, որ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցվել, որտեղ շոշափվում է նաեւ իր անունը։ Ամիրյանը նշել է, որ ինքը չի հարցաքննել, չի հրավիրել հարցաքննության, նամակով էլ չի տեղեկացվել կամ հարցում չի արվել։

«Սուտն ու կեղծիքը մարդկության պատմության մեջ միշտ էլ ճակատագրական, քայքայիչ դերակատարում են ունեցել, բայց գոնե այս օրերին սուտը, կեղծիքը, կեղծ մատնությունը մեր կյանքում տեղ պետք չէ ունենան։

Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն լսելով մեկ, կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե տեսեք -տեսեք նախկին նախարարը յուրացում է կատարել։

Ո՞վ է ինձ գումար տվել, այդ ու՞մ միջոցով եմ ստացել ձեր նշած գումարը։ Չկա որևէ մեկը, որ կարող է ասել, որ ինձ՝ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել»,- հայտարարել է մշակույթի նախկին նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել