Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։
Սպանված Սարգիս Զ.-ի հարազատներն ահազանգում են, որ սպանության մեջ կասկածվողներն ազատության մեջ են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում դանակահարություն է եղել, ինչի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկը՝ վիրավորվել:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խուլիգանության հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել