Ավետարանական եկեղեցու քահանա գերմանացի Մարտին Ֆրիդրիխ Գուստավ Նիմլերի ( Մարտին Նիմլեր), «Երբ եկան ...»:
«Գերմանիայում նրանք առաջին հերթին եկել են կոմունիստների համար, բայց ես ոչինչ չասացի, քանի որ ես կոմունիստ չէի:
Հետո նրանք եկան հրեաների համար, ես լռեցի, քանի որ հրեա չէի:
Հետո նրանք եկան կաթոլիկների համար, ես լռեցի, քանի որ ես կաթոլիկ չէի:
Հետո նրանք եկան միության անդամների համար, բայց ես միության անդամ չէի:
Երբ նրանք եկան ինձ համար, արդեն ոչ ոք չկար, որ ինձ պաշտպաներ»:
Բարձր վարկանիշ ունեցող դատավոր Ալեքսանդր Ազարյանի (կուժ ասում եմ, կուլա լսիր) նկատմամբ հարուցված վարույթով հստակ մեսիջ է հղվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշում կայացնելը հետապնդելի է լինելու:
Հարգելի դատավորներ, միացեք և բարձրաձայնեք, որ արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է, այլապես ոչ ոք չի լինելու, որ Ձեզ պաշտպանի:
Հ.Գ. Ես լա՛վ գիտեմ.
Այստեղ հերոսություն է պետք,
Հերոսություն է պետք,
Ինչպես երեկ կռվում:
Պարույր Սևակ