Այսօր լրացավ մեկ ամիսը ինչ աղջիկս դասապրոցեսներին մասնակցում է Zoom ծրագրով: Պետք է նշեմ, որ ի պատիվ դպրոցի ղեկավարության և ուսուցչական կազմի՝ համարյա 100%-ով իրականացնում են դասապրոցեսը, ու այս ամենը կազմակերպում են մարդիկ, ում տարիներ շարունակ գործող իշխանությունները մեղադրել են ընտրակեղծարարության, կաշառակերության ու այլ մեղքերի մեջ, բայց ուսուցիչները անտրտում՝ և նախկինում և հիմա, լուռ իրենց գործն են անում: Սակայն, մի կարևոր խնդրի շուրջ եմ ուզում խոսել. 4-րդ դասարանի 28 աշակերտներից 4-ը այս մեկ ամսվա ընթացքում ոչ մի դասի չեն մասնակցել ինտերնետի կամ համակարգիչների բացակայության պատճառով: Եվ, իշխանությունները փոխանակ այս մեկ ամսվա ընթացքում այդ խնդիրների հետևից գնային և այդ հարցը լուծեին, ի դեմս Հայ Առաքելական Եկեղեցու նոր թիրախ են փնտրել ու գտել: Նշեմ, որ դպրոցը գտնվում է Երևանի կենտրոնում: Պատկերացնում եմ՝ ինչ վիճակ է լեռնային կամ սահմամերձ գյուղերում: Գործով զբաղվեք պարոնայք, գործով զբաղվեք: Ժամանակն անցնում է արագ և չարված գործի համար ձեզ իշխանություն բերած ժողովուրդն է հենց ձեզ պատժելու է ու դաժան է պատժելու: Հիշեք մի պարզ ճշմարտություն. ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ: Պատվով հեռացեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել