Փաշինյանը սպառնում է, որ իրենց գնալը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կգա իշխանության։ Բացի Փաշինյանից ու Սերժ Սարգսյանից էլ մարդ չկա։ Սա բոլոր իշխանությունների սինդրոմն է։ Իրենց թվում է, որ իրենք անփոխարենելի են, բայց տենց բան չկա։ Սա իրականությունից կտրվելու արդյունք է և մանիպուլյացիայի միջոց։ Դուք կգնաք և կգան նոր դեմքեր և նոր քաղաքական խաղացողներ։ Կյանքը շարժվում է առաջ, իսկ դուք այլևս պետական բյուրոկրատիայի մաս եք՝ ժողովրդից շատ կտրված։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=3332500293446664&set=a.773958359300883&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել