Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Բակո Սահակյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջող ու արդյունավետ աշխատանք:
Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքներն ու մարդկային որակներն ըստ ամենայնի կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանն ու զորացմանը, անվտանգության ամրապնդմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:
Նյութի աղբյուր՝ http://president.nkr.am/am/news/workingMeetings/4736/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



