- Կարծում եք՝ Տիեզերք թռչում են միայն տիեզերագնացնե՞րը: Նրանց աշխարհի տարբեր երկրներում տարբեր կերպ են անվանում. Իսլանդիայում և Գերմանիայում՝ ռաումֆարերներ, Ֆրանսիայում՝ սպասիոնատներ, Ճապոնիայում՝ ուտյուհիկոսիներ: Ղազախստանում տիեզերագնացներին անվանում են գարիշկերամներ, իսկ Չինաստանում՝ տայկոնավտներ:
- Դեպի Տիեզերք առաջին թռիչքն իրականացրել է խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը : ԽՍՀՄ-ում վստահ չէին, որ թռիչքը կհաջողվի, այդ իսկ պատճառով նախապես մամուլի ասուլիսի ելույթի երեք տարբերակ էին մշակել : Առաջինում խոսվում էր հաջող թռիչքօ մասին, երկրորդում՝ Յուրի Գագարինի մահվան մասին, իսկ երրորդում խնդրում էին աջակցել անհետացած տիեզերանավը գտնելուն :
- Այն պահից ի վեր, ինչ մարդկությունը սկսել է Տիեզերք մարդկանց ուղարկել, այնտեղ ոչ ոք չի մահացել : Տիեզերագնացների մահվան դեպքեր են գրանցվել կա՛մ թռիչքի սկզբում, կա՛մ վայրէջքի պահին : Տիեզերագնացության պատմության ողջ ընթացքում գրանցվել է տիեզերգնացների մահվան 18 դեպք :
- Թռիչքի ժամանակ տիեզերագնացների հասակըն էականորեն աճում է՝ 2-9 սմ չափով : Գիտնականներն այս երևույթը բացատրում են նրանով, որ քաշի բացակայության պայմաններում ողնաշարը «հանգստանում է» ծանրաբեռնվածության հետևանքով : Միջողային սկավառակների աճառն ուղղվում է, և տիեզերագնացն ավելի բարձրահասակ է դառնում :
- Հիգիենային հետևելը Տիեզերքում բարդ գործընթաց է : Ատամները լվանալու համար տիեզերագնացները հատուկ մածուկներ են ունենում, որոնք կուլ տալը ոչ մի վնաս չի ներկայացնում իրենից : Պատճառն այն է, որ Տիեզերքում բերանի խոռոչը ողողե գրեթե հնարավոր չէ, և կարիք կա ջուր խնայելու : Նույն պատճառով էլ տիեզերական տարածության մեջ գլուխը լվանում են չոր շամպուններով : Լոգարանի մասին միայն երազել կարող են, այդ իսկ պատճառով «լողանում են» թաց անձեռոցիկների միջոցով :
- Սափրվելու համար տիեզերագնացներն օգտագործում են միայն հատուկ սափրիչներ, որոնք հերմետիկ պահոց ունեն սափրված վարսերը հավաքելու և փոշեծծելու համար : Ներքև ընկած ընդամենը մի մազը կարող է պատճառ դառնալ սարքավորումների փչացման կամ անգամ տիեզերագնացներից մեկի մահվան, եթե հայտնվի շնչառական օրգաններում :
- Տիեզերքը «բուժում է» խռմփոցը : Այն տիեզերագնացները, որոնք Երկրի վրա խռմփացնում են գիշերները, տիեզերանավում ոչ ոքի չեն խանգարում իրենց ձայներով :
- Բոլոր տիեզերագնացները սնահավատներ են և հետևում են մի շարք ծիսակատարությունների, որոնց «երաշխավորում են» նրանց հաջող թռիչքը : Գլխավոր կանոններից մեկը թռիչքը երկուշաբթի չկատարել է : Պատճառը 11 վթարներն են, որոնք տեղի են ունեցել տարբեր ժամանակաշրջաններում, սակայն միշտ երկուշաբթի :
- Երկրի վրա ոտք դնելը յուրաքանչյուր տիեզերագնացի համար երկրորդ ծնունդի է նման : Շուրջերկրյա ուղեծրում գտնվելու ժամանակ հյուծվում են նրանց մկանները, և նրանք «մոռանում են»՝ ինչպես քայլել, շարժվել : Վերադարձից հետո առաջին օրերին նրանց երեխաների նման օգնում են քայլել :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



