Ամենայն հավանականությամբ բոլորդ էլ կունենաք այնպիսի ծանոթներ, որոնց բոլորը «երկարակյաց» են համարում, քանի որ նրանց 90 տարին վաղուց արդեն բոլորել է : Այդ տարիքի հասած շատ մարդիկ արդեն կորցրած են լինում ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունը, մյուսներն էլ դադարում են հասկանալ : Իրականում կա նաև «գերերկարակյաց» հասկացություն. կան մարդիկ, որոնք անցել են 100 տարեկանից, և նրանից շատերը իրենց լավ են զգում ընդհուպ մինչև մահ :
Ձեզ կպատմենք մի գերերկարակյաց տղամարդու մասին, որը կարողացել է անհավանական երկար կյանք ունենալ : Նրա անունն էր Լի Ցինյուն : Ազգությամբ չինացի էր՝ ծնված 1677 թ. և մահացած 1933 թ. : Մահվան պահին լրացած է եղել նրա 256 տարին :
Շատ գերոնտոլոգների կարծիքով՝ Լիի անձը միստիֆիկացիա է, քանի որ չկա որևէ հստակ փաստաթուղթ այն մասին, որ որևէ մարդ մոլորակի վրա այդքան երկար է ապրել : Տղամարդու գերերկարակեցության մասին բոլոր տեղեկությունները հիմնված են միայն սերունդների վկայությունների և տարատեսակ չինական ձեռագրերի վրա, որոնք մանրամասնորեն նկարագրում են Լի Ցինյունին :
Կյանքի մեծ մասը չինացին անց է կացրել լեռներում և զբաղվել է չինական ժողովրդական բժշկությամբ՝ հավաքել է տարբեր դեղաբույսեր և վաճառել դրանք շուկայում : Նա նաև ցիգուն էր իրականացնում, որը հին չինական բուժական գործընթաց էր : Լին սիրում էր երկար ճանապարհորդել :
Մոտավորապես 1759 թ. Լին միանում է չինական բանակին, որտեղ ծառայում է որպես մարտարվեստի վարպետ և ռազմական խորհրդատու : Լեգենդար մարտիկի մոտ հաճախ գալիս էին գեներալներ և այլ բարձրաստիճան զինվորականներ՝ գիտելիքներ ու փորձ ստանալու : 1927 թ. արվել է Լիի լուսանկարը, որտեղ նա ձեռքերում պահում է բույսի բուժական արմատ : Մի անգամ նրան այցելել է մի գեներալ և հարցրել՝ ո՞րն է ուսուցչի երկարակեցության գաղտնիքը : Ծերուկը պատասխանել է. «Սիրտը լուռ պահեք, նստեք կրիայի նման, աղավնու նման քայլեք և շան նման քնեք» :
Լի Ցինյունը կյանքի ընթացքում թողել է ավելի քան 200 հետնորդ : Նա 20 կինէ ւնեցել և տվել ավելի քան 11 սերունդ, որոնք ողջ են եղել նրա մահվան պահին : Լին մահացել է բնական մահով՝ ծերությունից :
Լեգենդար գերերկարակյացի մասին այս պատմությունը հնարավոր է նաև՝ չի համապատասխանում իրականությանը, սակայն այն իսկապես գեղեցիկ է. չէ՞ որ շատերս ենք երազում նման երկար կյանք ունենալու մասին :



