ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԼՐԱԳՐՈՂ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. մարտի 25-ին Սարգիս Միշայի Գրիգորյանը նշանակվել է Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների բաժնի պետ, հավանաբար առանց որևէ մրցույթի(որքան փնտրեցի տեղեկություն չգտա, որ տվյալ պաշտոնի համար մրցույթ է կայացել)։ Հայտարարում եմ, որ վերոնշյալ Սարգիսը ինձ բազմիցս ասել է, որ մարզպետը իր ազգականն է և ինքը «խնդիր չունի», որից կարելի է ենթադրել, որ այս նշանակման հարցում գործել են ԽԾԲ կապերը։ Բացի այդ վերոնշյալ անձը կոչված լինելով օրենքի պահապան լինել, կատարել է քրեական հանցագործություն՝ այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում։ Եվս մեկ հետաքրքիր փաստ. մարզպետարանում կատարվող բոլոր նշանակումները տեղադրվում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում, իսկ այս մեկի մասին չգիտես ինչու լռել են (չնայած արդեն պարզ է, թե ինչու են լռել)։ Սիրելի՛ լրագրողներ, խնդրում եմ լրագրողական հետաքննություն անցկացնել և պարզել արդյո՞ք օրենքի շրջանակում է այս նշանակումը, թե՞ ոչ։ Հ.Գ. Կից ներկայացնում եմ մամուլի հրապարակումը այդ հանցագործության մասին և դատարանի որոշումը։ 1. https://arminfo.info/full_news.php?id=29226&lang=1 2. http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=30962247438249491

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել