Operativ.am-ը գրում է.

Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 1 903 517 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհով մեկ մահացել է 118 372 մարդ, ապաքինվել՝ 439 072-ը: Ակտիվ վարակակիր են 1 346 073-ը:

Մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են Միացյալ Նահանգները (574 137), Իսպանիան (169 496), Իտալիան (159 516), Ֆրանսիան (136 779), Գերմանիան (128 092), Մեծ Բրիտանիան (88 621), Չինաստանը (82 160), Իրանը (73 303), Թուրքիան (61 049):

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներից են դարձյալ ԱՄՆ-ն, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իրանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել