ԱՄՆ Ռիվերսայդ քաղաքում Կալիֆորնիայի համալսարանի բժշկական դպրոցի համաճարակաբան Բրենդոն Բրաունը նկարագրել է կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը: Բժշկի պատասխանները հիվանդների կողմից հաճախակի հնչող հարցերին հրապարակել է MedicalXpress- ը:
Մասնագետը հիշեցրել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) առաջարկը կապված հասարակական վայրերում դիմակ կրելու հետ: Բրաունը բացատրել է, որ դիմակը պաշտպանում է մարդկանց դեմքը սեփական ձեռքերով շոշափելուց: Բժիշկը խորհուրդ է տվել հրաժարվել ձեռնոցներից, քանի որ ձեռնոցը չի կարող խանգարել դեպքին դիպչելուն. «Եթե բժիշկ չես, ուրեմն պատճառ չկա, որ օգտագործես բժշկական ձեռնոց»,-ասել է նա:
Բրաունը նշել է, որ եթե հայտնաբերվել են կորոնավիրուսի ախտանշաններ, ներառյալ առնվազն 38 աստիճան ջերմություն, ապա անհրաժեշտ է բժիշկ կանչել. մնացած դեպքերում կարիք չկա բժիշկներին շեղելու իրենց աշխատանքից:
Համաճարակաբանի խոսքով՝ մեծ բազմությունից խույս տալը և մեկուսանալը համաճարակի դեմ պայքարելու լավագույն միջոցն է: «Սոցիալական հեռավորության պահպանումը՝ այսինքն դուրս գալը պարզապես սնունդ և դեղամիջոց գնելու համար, կօգնի նվազեցնել վարակի տարածումը», – ասել է Բրաունը: Խանութ այցելելուց հետո բժիշկը խորհուրդ է տալիս առաջինը լավանալ ձեռքերը, փոխել հագուստը և այնուհետև ձեռքերն ախտահանել: Հնարավորության դեպքում հագուստը պետք է մաքրվի կամ լվացվի: