Նկատի առնելով գործունեության այն տեսակները որ թույլատրված էին արտակարգ դրության ժամանակ եւ նրանք, որոնք թույլատրվում են երկուշաբթի օրվանից պարզ է դառնում, որ մեծ տոկոսով վերականգնվում է մինչեւ արտակարգ դրությունը գոյություն ունեցող իրավիճակը: Հետեւաբար խոշոր տոկոսով վերացվելու են նաեւ քաղաքացիների տեղաշարժի համար նկատի առնված սահմանափակությունները:
Հարց է ծագում, որ եթե իրապես դեռ նույն թափով շարունակվում է կորոնավիրուսի վտանգը եւ այնպես ինչպես նախօրեին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր հայտարարել անվերահսկելի է դարձել, ինչի պատճառով էլ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրությունը, ի՞նչ իմաստ ունի վերացնել գործունեության որոշ տեսակների արգելքը:
Մեկտեղելով վարչապետի երկու հայտարարությունները կարելի է եզրակացնել, որ սկսյալ երկուշաբթի ապրիլի 13-ից արտակարգ դրությունը հիմնականում ներառելու է հանրահավաքների ու գործադուլների արգելքը, մամուլի կապակցությամբ գործադրվող սահմանափակությունները եւ ամենակարեւորը հեռախոսազանգերի արձանագրումը:
Փաստորեն այս փուլում արտակարգ դրությունը ոչ թե նպատակ է ունենալու կանխել կորոնավիրուսի տարածման վտանգը այլ թիրախավորելու է Հայաստանում անհատական ազատությունները, ինչը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալու արտակարգ դրության անվան ներքո առնվազն մինչեւ մայիսի 14-ն իր վերահսկողության տակ պահել իրավիճակը, կանխելով հասարակական անհանդարտությունների վտանգը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել