Ըստ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի, եթե իրենք տեղեկություն ունենան (հետաքրքիր է՝ ումից), որ Աննա Դանիբեկյանը 6-ամսյա բուժման կարիք ունի, միանշանակ, օրենքի ուժով Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կվերամակագրվեն, մինչդեռ, համաձայն ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա` ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները՝ բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառների: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից կարող է քննվել նույնիսկ օրենքով սահմանված չորսամսյա ժամկետը լրանալուց մեկ կամ մի քանի օր առաջ, քանի որ գործն այլ դատավորի մակագրելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմում-բողոքները մնացել են անհետևանք:
Հ.Գ. Մնում է, որ փաստաբաններն Aram Vardevanyan օգտվեն Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով ընձեռված հնարավորությունից: