Operativ.am-ը գրում է.
Գերմանիայի արեւելքում տարածաշրջանային դատարանը որոշել է տեղաբնակներին թույլատրել այցելել Բալթյան լողափ Զատկի տոնին՝ չնայած խիստ մեկուսացման ռեժիմին, որը սահմանվել էր նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հաղորդում է BBC News-ը:
Գրայֆսվալդի տարածաշրջանային դատարանը համարել է, որ լողափ այցելելու արգելքի մասին տարածաշրջանային կառավարության որոշումն անհամաչափ է՝ հայտարարելով այդ արգելքով տեղաբնակների ազատությունները սահմանափակելու մասին: Ընդ որում՝ երկրի մյուս շրջանների բնակիչներին դեռեւս արգելված է այցելել Բալթյան լողափ:
Ընդ որում՝ շրջանի իշխանությունները կոչ են արել բնակիչներին լողափ այցելելիս պահպանել միմյանց միջեւ 2 մետր հեռավորությունը վարակվելուց խուսափելու համար:
Բալթյան լողափին այս կիրակի սպասվում է մինչեւ 20 աստիճան տաքություն: Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ Զատկի տոնին սպասվում են արեւոր օրեր: