Factor.am-ը գրում է․
Կորոնավիրուսային պանդեմիան 97 հազարից ավելի մարդու կյանք է խլել։ Աշխարհում վարակակիրների թիվը գերազանցում է 1․6 միլիոնը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին սպասարկող 20 մեքենաներում հակավիրուսային պանելներ են տեղադրվել։ Թափանցիկ պանելներն առանձնացնում են ուղևորներին վարորդից՝ պաշտպանելով վիրուսի փոխանցումից։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսից պաշտպանվում է օրական 40-50 գ օղիով։ Լուկաշենկոն առաջարակում է նաև շաբաթը մի քանի անգամ սաունա գնալ։ Ըստ նրա՝ վարակի դեմ պայքարում օգտակար է նաև հոկեյ խաղալը։
Թուրքմենստանի նախագահն էլ իր երկրում արգելել է «կորոնավիրուս» բառը։ Այն արգելված է մամուլի հրապարակումներում ու բժշկական թռուցիկներում:
Կամերունի նախագահը մեկուսացել է մայրաքաղաքից 180 կմ հեռու իր տանը և չեղարկել բոլոր հանդիպումները։
Իսկ ահա Կոտ դ’Իվուարի նախագահի հետ հանդիպելուց առաջ պարտադիր է ջերմություն չափել, ձեռքերն ախտահանել ու դիմակ կրել։
ԱՄՆ առաջին տիկինն էլ վարակից առայժմ միայն դիմակով է պաշտպանվում։ Նա նաև դիմել է ամերիկացիներին՝ ցույց տալով, թե ինչպես է պետք դիմակ կրել:
Մանրամասները՝ տեսանյութում։