Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հայկական մամուլից է իմացել, որ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցվել, որտեղ շոշափվում է նաեւ իր անունը։ 

Հիշեցնենք, որ այսօր հաղորդագրություն տարածվեց, թե 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ։

Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2016-2018թթ. ՀՀ մշակույթի նախարարն էր հայտնի սիրված հաղորդավար Արմեն Ամիրյանը, որը պարզվում է տեղյակ չէ Հայաստանի քննչական մարմինների կողմից իրեն մեղսագրվող ենթադրյալ չարաշահումների մասին։ «Փաստինֆո»-ի հարցի պատասխան պարոն Ամիրյանը նշեց, որ իրեն չեն հարցաքննել, չի հրավիրել հարցաքննության, նամակով էլ չի տեղեկացվել կամ հարցում չի արվել։ Արդյունքում հիմա նրա անունը հրապարակվում է են իբր հանցագործ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերին հաղորդագրություն տարածվեց նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվելու մասին, ինչն ուղարկվեց ՀՔԾ, բայց օրեր անց դատախազության միջոցով այն վերադարձվեց քննչական կոմիտեին։ Այս դեպքում եւս պաշտպանության նախկին նախարարը տեղյակ չէր իրեն մեղսագրվող մեղադրանքների մասին, չէր հարցաքննվել ու որեւէ ծանուցագիր չէր ստացել։ Եւ մեղադրանք էլ չի առաջադրվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել