Քանի դեռ ողջ աշխարհը պայքարում է համաճարակի դեմ, գիտնականները որոշել են ուշադրություն դարձնել միջատների վրա և պարզել՝ արյոք նրանց վրա ազդու՞մ է COVID-9-ը : Պարզվում է՝ ուղիղ ազդեցություն չկա, սակայն կա անուղղակի, որը կարող է ծանր հետևանքներ թողել : Կորոնավիրուսի հետ կապված համաճարակի պատճառով միջատների քանակությունը մոլորակի վրա կարող է էականորեն նվազել : Իսկ միջատները շատ մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի համար :

Սակայն մոլորակը փոփոխությունների է ենթարկվում կորոնավիրուսի ազդեցության ներքո,և դրանից տուժում են միջատները : Հադերսֆիլդի համալսարանի գիտնականների խումբը աշխարհի տարբեր երկրների բնակիչներին առաջարկում է ձեռնարկել միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կանխել միջատների պոպուլյացիաների նվազումը :

Դրա համար հարկավոր է ավելի քիչ մարգագետիններ հնձել, խուսափել թունաքիմիկատների օգտագործումից, ծառերի վրա թողնել չարացած տերևները ևչհավաքել թափվածները : Բզեզները, ճպուռները, խխունջները ամեն տարի ավելի ու ավելի են պակասում : Սակայն նրանք շրջակա միջավայրի շղթայի կարևոր մասն են կազմում : Նրանք սնունդ են հանդիսանում այլ կենդանիների համար :

Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի և Հարավային Աֆրիկայի գինականների հետ միասին վերոնշյալ գիտնականները միասնական ուսումնասիրություն են կատարել : Ըստ նրանց՝ միջատների թվաքանակի կրճատմանը նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունները, բնակության վայրերի ոչնչացումը, միջավայրի աղտոտումը, թունաքիմիկատների կիրառումը :

Միջատներն այնպիսի գործառույթներ են իրականացնում, որոնք կատարել հնաավոր չէ որևէ տեխնոլոգիայի օգնությամբ : Նրանք անհրաժեշտ են գյուղատնտեսական մակաբույսերի փոշոտման, ինչպես նաև վայրի բնության բուսական աշխարհի համար :

Աշխատեք ամառանոցներում և այգիներում տեղադրել փոքրիկ տուփեր, որոնք «բնակարան» կդառնան միջատների համար : Չի կարելի անտեղի սպանել միջատներին, երբ նրանք հայտնվում են Ձեր ճանապարհին :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել