Երկու հարյուրամյակի ընթացքում տարածված բազմաթիվ տեսությունների ընդհանրական ուսումնասիրությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները վերջապես թույլ են տվել պարզել, թե ինչպե՞ս են 1848 թ. արված լուսանկարի վրա գույներ հայտնվել:

Պատմության առաջին գունավոր լուսանկարն արել է ֆրանսիացի ֆիզիկոս Էդմոնդ Բերեքելը: Գիտնականը արևի լույսն անցակցրել է սպեկտրով և էմպիրիկորեն գտել մեթոդ ֆիզիկական երևույթի գեղեցկությունը ինչ-որ կերպ ֆիքսելու: Նա չէր էլ մտածում ֆոտոարդյունաբերության պատմության մեջ մեծ հետք թողնել, այդ իսկ պատճառով ոչ մի տեղ չի արձանագրել մեթոդի մասին:

170 տարի շարունակ ուսումնասիրողները փորձել են բացահայտել Բեքերելի լուսանկարի գաղտնիքը: Գույնի փոխանցման հայտնի մեթոդներից ոչ մեկը՝ ո՛չ պիգմենտավորումը, ո՛չ մակերևույթի միկրոկառուցվածքի խաղը արդյունք չի տվել:

Լուսանկարի մակերևույթի քիմիական կառուցվածքը հարթ չէր. գույները մեկը մյուսից հարթ չէին փոխակերպվում, հենց այդ պատճառով էլ պիգմենտավորման մեթոդը կիրառել հնարավոր չէր լինում: Լուսանկարը նաև չէր պարունակում միկրոկառուցվածքներ, որոնք կօգնեին ուսումնասիրության երկրորդ տարբերակն օգտագործել:

Ամեն ինչ բարդացնում էր նաև այն հանգամանքը, որ լուսանկարը երկար տարիների ընթացքում արևի ճառագայթների ազդեցության հետևանքով խամրել էր: 2020 թ. գարնանը միանգամից երեք գիտական կազմակերպություների՝ CNRS բնական ուսումնասիրությունների կենտրոնի, LURE սինխրոտրոն լաբորատորիայի և CNRS ֆիզիկայի լաբորատորիայի մասնագետներից կազմված խումբը վերջապես կարողացել է պատասխանել հարցին: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքները հրապարակված են Anfewandte Chemie պարբերականում:

Գույնի հանելուկային պահապանները, պարզվում է, արծաթի մետաղական նանոմասնիկներն են, որոնք լուսանկարի ժապավենի վրա ընկել են ազնիվ մետաղի քլորիդից, որն օգտագործել են ֆոտոարդյունաբերության տարբեր ժամանակաշրջաններում: Լուսանկարի մակերևույթին փոքրիկ մասնիկների չափերն ու տարածումը համընկել են լուսանկարի գույների հետ: Ուսումնասիրողները կարծում են, որ որոշակի հաճախականությամբ էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության տակ նանոմասնիկները վերակազմակերպվել են և միավորվել խմբերում: Խմբերից յուրաքանչյուրը պատասխանում է խորհրդավոր լուսանկարի մի գույնի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել